Նախքան «իրանական շուկան գրավելու» մասին խոսելը ավելի լավ է` փրկենք սնանկացող կազմակերպությունները


10:30 , 22 նոյեմբեր, 2016
Image result for crisis economicaՄամուլից տեղականում եմ, որ ամեն օր մեր երկրում կա՛մ սնանկանում, կա՛մ սնանկանալու վտանգի տակ են հայտնվում երբեմնի խոշոր կազմակերպություններ, գործարաններ, որոնք նաև խոշոր գործատուներ են, և այս իրավիճակում հայտնվելով՝ ոչ միայն տեղական արտադրանքի ցուցանիշներն են նվազում, այլ բազմաթիվ մարդիկ են դառնում գործազուրկ։
Պատճառը միանշանակ մեր տնտեսական համակարգն է կամ ավելի շուտ տնտեսական համակարգի բացակայությունը։ Նախ՝ թեթև արդյունաբերության ոլորտում հարկային ծանր պարտավորությունները, մենաշնորհը և ապա՝ արտագաղթն ու բնակչության շրջանում գնողունակության անկումը հանգեցնում են մեր երկրում ոչ միայն ՓՄՁ-ների, այլ նաև խոշոր կազմակերպությունների ոչնչացման։
Հուսանք՝ կառավարությունից ականջահաճո հայտարարություններ լսելուց զատ՝ մոտ ապագայում ականատես կլինենք նաև այս կազամակերպություններին փրկելու ուղիների մշակմանը։ Եվ նախքան, օրինակ, իրանական շուկան «գրավելու» կամ արտահանման ծավալները մեծացնելու մասին խոսելը պետք է լուծել այս ներքին խնդիրները։