ՌԴ-ում առաջարկում են խստացնել բժիշկների վրա հարձակման համար պատիժը


05:49 , 22 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում: Այս մասին հայտնում է ՏԱՍ-ը:

Փոփոխությունների անհրաժեշտությունը ՌԴ առողջապահության նախարարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ հաճախակիացել են բժիշկների, մասնավորապես` շտապ օգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքերը: