Հռոմում կբացվի երկրի առաջին «մարիխուանա-սրճարանը»


05:22 , 22 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Մոտ ժամանակներում Հռոմի պատմական և համալսարանական Սան Լորենցո թաղամասում կբացվի Canapa Caffè կոչվող բար-խանութը, որտեղ այցելուները կկարողանան ձեռք բերել և փորձել կանեփով պատրաստված ուտեստներ և ըմպելիքներ:

Ինչպես նշում է Euromag-ը, սրճարանում կվաճառվի նաև կանեփից պատրաստված կոսմետիկա: Այն կլինի Իտալիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր կլինի կանեփաբուժություն անցնել`մոռանալով որոշակի հիվանդությունների պատճառով առաջացած ցավի զգացողության մասին և ուղղակի հանգստանալ` ներշնչելով կանեփի գոլորշին:

Աղբյուրը մանրամասնում է, որ գաղափարի հեղինակները երկու 30-ամյա ձեռներեցներ Կառլո Մոնակոն և Լուիջի Մանտուանոն են, ովքեր վաղուց բուժվում են կանեփով. Կառլոն տառապում է անորեքսիայից, իսկ Լուիջին` խուճապի նոպաներից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ