Կյանքից հեռացել է իռլանդացի հայտնի գրող Ուիլյամ Տրևորը


03:29 , 22 նոյեմբեր, 2016

Operativ.am-ը գրում է.

Իռլանդացի հայտնի գրող, դրամատուրգ Ուիլյամ Տրևորը հեռացել է կյանքից՝ 88 տարեկան հասակում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Penguin Random House պարբերականին:

Նշվում է, որ նա հանդիսանում էր Նոբելյան մրցանակի թեկնածու՝ գրականության ոլորտում: Նա նաև 3 անգամ բրիտանական «Costa» անունը կրող մրցանակաբաշխության հաղթողն է եղել, ինչպես նաև այլ մրցանակների է արժանացել իր գործունեության ընթացքում: 

Դրամատուրգի մի քանի ստեղծագործություններ անգամ էկրանավորվել են: