00:55 , 22 նոյեմբեր, 2016
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չեղյալ է հայտարարել Saint Pablo իր շրջագայության շրջանակներում մնացյալ բոլոր համերգները։
Նա չի բացատրել իր գործողության պատճառը։ 21 ելույթի տոմսերի համար վճարված գումարները ամբողջովին հետ կվերադարձվեն դրանք գնած մարդկանց։
Ավելի վաղ Ուեսթը հրաժարվել էր Լոս Անջելեսում համերգ ունենալուց, որը պետք է հանդիսանար որպես նոյեմբերի 19-ին Սակրամենտոյում չկայացած համերգի փոխհատուցում։
Այն ժամանակ ռեպերը կատարել էր միայն երեք երգ և լքել էր բեմը։ Այդ ամենը տևել էր 10 րոպե։ Դրանից առաջ նա խստապես քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցած Բեյոնսեին ու Ջեյ Զիին։