Ռոման Բյուրկին 8 շաբաթ չի օգնի «Բորուսիային»


00:00 , 22 նոյեմբեր, 2016

Ռոման Բյուրկին 8 շաբաթ չի օգնի «Բորուսիային»Aysor.am-ը գրում է.

Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Ռոման Բյուրկին 8 շաբաթ չի օգնի Դորտմունդի «Բորուսիային», հայտնում է «Чемпионат»-ը՝ հղում անելով  ակումբի մամուլի ծառայությանը:

Դարպասապահը ստացել է ձեռքի կոտրվածք և պետք է վիրահատվի: Մյունխենի «Բավարիայի» դեմ Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում Բյուրկին մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե, իսկ հաջորդ օրը նրա մոտ ախտորոշվել է վնասվածքը:

Այս տարվա մնացած խաղերում «Բորուսիայի» դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը: