23:21 , 21 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չհու Մի Էն հայտարարել է, որ նախագահ Փակը պետք Է հեռանա հնարավորինս շուտ:
Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ նախագահ Փակ Քըն Հեն որոշել Է չմասնակցել երկրի խորհրդարանի՝ նոյեմբերի 22-ին նախատեսված նիստին: Մինչդեռ ընդդիմությունը որոշել է խորհրդարանական ունկնդրումների կանչել Կորեայի յոթ խոշորագույն կորպորացիաների, այդ թվում Samsung Electronics-ի և Hyundai Motors-ի ղեկավարներին:
Ավելի վաղ դատախազությունը նախագահի օգնական Չհվե Սուն Սիլին մեղադրել է այն բանում, որ նա խոշոր գործարարությանն ապօրինի հարկադրել է բազմամիլիոնանոց նվիրատվություններ կատարել նրա հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամների:
Նոյեմբերի 20- ին Չհվե Սուն Սիլին առաջադրվել են իշխանության չարաշահման և լիազորությունների վերազանցման՝ պաշտոնական մեղադրանքներ: Սահմանադրությանը համապատասխան, դատախազությունը չի կարող քրեական մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին, քանի որ նա ունի անձեռնմխելիություն, սակայն գերատեսչությունը հայտարարել է Պակ Քըն Հեի՝ կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու մասին: