Մոուրինյուն` Ռունիին մեկնարկային կազմում չընդգրկելու մասին


23:14 , 21 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է, թե ինչու Ուեյն Ռունին չէր ընգրկվել Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալի» (1:1) դեմ հանդիպման մեկնարկային կազմում:

«Կարծում եմ, որ Մատան, Մարտիալը և Ռաշֆորդը ավելի արագ խաղացողներ են, քան Ռունին: Այդ խաղում լավագույն տարբերակը դա էր», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ռունին դաշտ էր դուրս եկել 63-րդ րոպեին:

Նշենք, որ հանդիպման գոլերը խփել են Խուան Մատան և Օլիվյե Ժիրուն: