22:58 , 21 նոյեմբեր, 2016
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունները զգալիորեն առաջ են գնացել 2012 թվականից, սակայն Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ իր դիրքորոշումից .
«Վրաստանը նախկինի նման պնդում է, որ մենք վերանայենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման հանդեպ մեր դիրքորոշումը։ Դա իրատեսական չէ այսօր և իրատեսական չի լինի երբևէ։
Դրանից կարելի է եզրակացություններ անել։ Մենք դա անվանում ենք տարածաշրջանի նոր իրողություններ»։
Կարասինը նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունները խզել է Վրաստանը, ինչի համար էլ պետք չէ պատրանքներ տածել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ։