Աշխարհի ամենատարօրինակ լեզուն


21:52 , 21 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Օսլոյի համալսարանի լեզվաբանության պրոֆեսորն անվանել է աշխարհի ամենատարօրինակ լեզուն: Այն պիրահան է, որի օգնությամբ շփվում են պիրահաները՝ որսորդ-հավաքողներ, ովքեր ապրում են Ամազոնում: Այս մասին գրում է  Լենտա.ռուկայքը՝ հղում անելով ScienceNordic-ին:

Լեզվաբանի խոսքով՝ պիրահան ամենատոնային լեզուներից է, տարբեր  բառերի համար օգտագործում է ձայնի բարձրությունը: Օրինակ՝ «ընկեր» և «թշնամի» բառերը նրանց մոտ նույնկերպ է գրվում, բայց այլ կերպ է արտասանվում: Այս լեզվով կարելի է խոսել,  երգել և սուլել: Սուլոցն օգտագործում են տղամարդիկ որսի ժամանակ, որպեսզի փոխանակեն տեղեկատվություն իրենց ընկերներին և չվախեցնեն կենդանիներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ