21:45 , 21 նոյեմբեր, 2016
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են նոյեմբերի վերջին կազմակերպեել «նորմանդական քառյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում։
Այդ մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում։ Զրույցի ժամանակ Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են նաև մինսկյան պայմանավորվածությունների «ճանապարհային քարտեզի» նախագծի գործարկման նախապատրաստումն ու Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը։
Մերկելը հաստատել է, որ առանց վիզայի ռեժիմը կգործի ԵՄ-ի ներսում համաձայնության ձեռք բերումից հետո։ Մերկելը նաև հաստատել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև Մոսկվայի կողմից մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական գործարկումը։