Պան Գի Մուն. Ավտոպատահարներում ամեն օր ավելի քան 3,4 հազար մարդ է զոհվում


20:00 , 21 նոյեմբեր, 2016

Պան Գի Մուն. Ավտոպատահարներում ամեն օր ավելի քան 3,4 հազար մարդ է զոհվումAysor.am-ը գրում է.

Աշխարհում ամեն օր ավելի քան 3,4 հազար մարդ է զոհվում ճանապարհա-տրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ժամանակ, և երկրների իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ճանապարհներին մահացության նվազեցման համար՝ ուշադրություն նվիրելով տուժածներին առաջին օգնություն ցույց տալուն: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ նշվող ՃՏՊ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օրվա առիթով:

«Այսօր, ինչպես և ամեն օր, ավելի քան 3,4 հազար մարդ աշխարհի ճանապարհներին կզրկվի կյանքից, նրանցից շատերը երիտաարդներ են, ովքեր նոր են սկսում հասուն կյանքը», - ասված է գլխավոր քարտուղարի գրավոր ուղերձում:

Նա հիշեցրել Է, որ այս տարի համաշխարհային օրը նվիրված է ճանապարհա-տրանսպորտային պատահաների զոհերին օգնություն ցույց տալու միջոցներին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի երրորդ կիրակի օրը: Կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ճանապարհներին զոհվում է ավելի քան 1,2 միլիոն մարդ, նրանց կեսը՝ հետիոտներ, մոտոցիկլիստներ և հեծանվորդներ են: