Ուժեղ քամին հոսանքազրկել է Փոթին


19:04 , 21 նոյեմբեր, 2016

Ուժեղ քամին հոսանքազրկել է ՓոթինAysor.am-ը գրում է.

Ուժեղ քամու պատճառով Փոթի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի) վնասվել են էլեկտրահաղորդման գծերը եւ լարերը, հայտնում է Sputnik-Georgia-ն:

Քամին պոկել է տների տանիքները և արմատահան արել ծառերը: Փոթիի քաղաքապետարանի հատուկ ծառայություններն աշխատում են անընդհատ ռեժիմով, իսկ շարժական խմբերը մոնիթորինգ են իրականացնում ամողջ քաղաքում: Քաղաքի բնակիչների մի մասը էլեկտրաէներգիա չի ստանում:

Energo-ProGeorgia-ի տեղեկատվության համաձայն, հատուկ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով եւ մինչեւ օրվա վերջը կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջ քաղաքում:

Անբարենպաստ եղանակի պատճառած վնասը հաշվում են Փոթիի քաղաքապետարանին կից հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները: