Աջափնյակում 56-ամյա տղամարդու սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ


18:56 , 21 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ