18:41 , 21 նոյեմբեր, 2016
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու բոլոր հոգևորականներին թույլատրել է մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 2015թ. դեկտեմբերին Վատիկանը հղիության արհեստական ընդհատման համար մեղքերի թույլտվության իրավունք էր տվել միայն եպիսկոպոսներին: Այսուհետ նման իրավասություն կունենան բոլոր կարգի հոգևորականները:
Պապի խոսքով՝ ինքը նախկինի պես հղիության արհեստական ընդհատումը մեծ մեղք է համարում, քանի որ այդ գործընթացը «ընդհատում է բոլորովին անմեղ կյանք»: