Ֆրանսիայի իշխանությունները խոշոր ահաբեկչություն են կանխել


18:34 , 21 նոյեմբեր, 2016

Ֆրանսիայի իշխանությունները խոշոր ահաբեկչություն են կանխելAysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները խոշոր ահաբեկչություն են կանխել։ Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ ղեկավար Բերնար Կազնևը։

Հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են երկրի տարածքում ահաբեկչություն պատրաստելու համար։ Նրանցից 4-ին Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում, մյուսներին՝ Մարսելում։

Աղբյուրների տվյալով՝ ձերբակալվածները լուրջ վտանգ էին ներկայացնում: