Bloomberg. Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում չէ, բայց նոր վարչապետը «կկարգավորի ամեն ինչ»


17:37 , 21 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի նոր վարչապետի կարծիքով հաջորդ տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ինքը արդեն ունի ժողովրդի ձայնը ստանալու համար անհրաժեշտ մեսիջը, այն է՝ տնտեսությունը սարսափելի վիճակում է և ինքը այն մարդն է, ով ամեն ինչ կկարգավորի»,-գրում է  Bloomberg գործակալությունը՝ իր լրագրողների՝  Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ անցկացված հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածում:

 Bloomberg-ին երկրի վարչապետը ասել է, որ Երկիրը «լուրջ փոփոխությունների» կարիք ունի ու պնդել է, որ՝  նոր կառավարությունը «առաջարկում է ամենաարագ հնարավոր փոփոխությունները»:

«Մենք կստեղծենք հավասար, մրցակցային միջավայր [գործարարության համար», - հարցազրույցում ասել է վարչապետը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», իսկ Կարապետյանը իր նշանակման հաջորդող օրերին օրենսդիրներին ասել էր, որ երկրի տնտեսությունը «ծայրահեղ վատ» վիճակում է գտնվում եւ որ անհրաժեշտ են «կառուցվածքային» փոփոխություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ