Facebook-ը շտաբ-բնակարան կբացի Լոնդոնում


17:14 , 21 նոյեմբեր, 2016

49624540802dbf967c9c2c29af9536a3__1440xAraratnews.am-ը գրում է.

Հաջորդ տարի Facebook-ը նախատեսում է ավելացնել իր աշխատակիցների թիվը 50%-ով և հերթական շտաբ-բնակարանը բացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում. հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ չնայած Մեծ Բրիտանիան մտադիր է դուրս գալ Եվրամիության կազմից, այնուամենայնիվ, ընկերությունը կբացի Լոնդոնում իր շտաբ-բնակարանը:

Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Facebook-ի փոխնախագահ Նիկոլ Մենդելսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ լավագույն վայրերից մեկը տեխնոլոգիական ընկերությունների համար: