Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերին կլքի ԵԱՀԿ Մինսկի խումբը


16:37 , 21 նոյեմբեր, 2016
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերին կլքի ԵԱՀԿ Մինսկի խումբըAysor.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կհեռանա Միսնկի խմբից, այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես կհեռանամ ԵԱՀԿ համանախագահի պաշտոնից դեկտեմբերի 31-ին: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի», - գրել է Ուորլիքն ու ավելացրել, որ այսուհետ լինելու է Ռուսաստանի ամենամեծ ու հեղինակավոր իրավաբանական ընկերության գործընկերը: