16:08 , 21 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և ակումբի միջև բանակցությունները մարզական առաջատար պարբերականների լրահոսում են:
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ անհայտ ակումբն արգենտինացուն առաջարկում է 100 միլիոն եվրո միայն այն բանի համար, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:
Այս առաջարկից կարելի է ենթադրել, որ տվյալ ակումբը պատրաստ է նաև վճարել Մեսսիի հրաժարագինը, որը կազմում է 250 միլիոն եվրո:
Մեսսիի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018-ի ամառ: