Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է


16:00 , 21 նոյեմբեր, 2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 70-80 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: