Ահա թե որտեղ են բնակվելու Օբամաները՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո


22:09 , 21 նոյեմբեր, 2016

Այս տունը գեղեցիկ է և հետաքրքիր կառուցվածք ունի, սակայն երևի բոլորի համար էլ դժվար է տեսնել, թե ինչպես են Օբամաները հունվարին հեռանում Սպիտակ տնից:

Ընտանիքը պատրաստվում է 762 քմ մակերես ունեցող տուն գնել Վաշինգտոնում, Կալորամայում: Այս տեղեկությունը հայտնել է The McFadden Group տարածքային գործակալության անդամը: Տունը շատ հեռու չի գտնվում Սպիտակ տնից, և դրանց ներքին հարդարանքները նույնպես որոշ նմանություններ ունեն:

Բարակ և Միշել Օբամաների առանձնատունն ունի ինը ննջասենյակ, ութ ու կես լոգասենյակ, մարմարյա կահույքով խոհանոց և հրաշալի տարածվող այգիներ:

Օբամաները նախատեսում են բնակվել այս տանը մինչև մյուս տարի նրանց դուստր Մալիան կավարտի ավագ դպրոցը: