Արգենտինայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել


15:00 , 21 նոյեմբեր, 2016

la-0207-pin05Araartnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 20-ին 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի արևմտյան հատվածում. այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է 115 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն ավերածությունների պատճառ են դարձել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: