Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադագասկար


14:54 , 21 նոյեմբեր, 2016
 Էդվարդ Նալբանդյանը կայցելի ՄադագասկարՆոյեմբերի 22-25-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։
 
Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։