14:48 , 21 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Լոնդոնում ավարտվեց ATP Ամփոփիչ մրցաշարը։ Աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Էնդի Մարեյի ու Նովակ Ջոկովիչի միջև կայացած եզրափակիչն ավարտվեց բրիտանացու հաղթանակով։
1 ժամ, 43 րոպե տևած խաղում արձանագրվեց 6։3, 6։4 հաշիվը։ Մարեյը թույլ տվեց 3 կրկնակի սխալ, իրացրեց 3 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից, իսկ Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 1 էյս, 1 բրեյք-փոյնթ։
Էնդի Մարեյի համար սա առաջին հաղթանակն է Ամփոփիչ մրցաշարում, իսկ Ջոկովիչը տարվա վերջին մրցաշարում հաղթել է 5 անգամ։ Այս հաղթանակի շնորհիվ Էնդի Մարեյը 2016 թվականը կավարտի ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։