Շենգավիթում երիտասարդների սպանության գործով մեղադրյալների թիվը հասավ 5-ի. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ևս 3 անձի


13:58 , 21 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ այս պահին մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ