Վաղը հայտնի կդառնա Վրաստանի կառավարության նոր կազմը


13:50 , 21 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին նախարարների նոր կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նոյեմբերի 22-ին: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտնել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

«9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո նախագահը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի թեկնածությունը: Հրամանագրի համաձայն` բոլոր նախարարները ներկայում ժամանակավոր պաշտոնակատարներ են: Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին  ապագա նախարարների թեկնածությունները երեքշաբթի կներկայացնի կառավարության վարչակազմին», - նշված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ