Հայաստանում պանրի արտադրությունը 23,5 տոկոսով ավելացել է


13:32 , 21 նոյեմբեր, 2016

Հայաստանում պանրի արտադրությունը 23,5 տոկոսով ավելացել էAysor.am-ը գրում է.

Հայաստանում 2016 թվականի հունվար- սեպտեմբերին արտադրվել է 18 հազար 451,7 տոննա պանիր: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,5 տոկոսով:

Ավելացել է նաև կաթի արտադրությունը՝ կազմելով 394,3 մլն լիտր: 2015 թվականի հունվար-սեպտեմբերի հաﬔմատ այն աճել է 2,8 տոկոսով: 1,7 տոկոսով ավելացել է թթվասերի արտադրությունը՝ կազմելով 4474,4 տոննա:

Միևնույն ժամանակ, նվազել է մածունի արտադրությունը՝ կազմելով 4624,2 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 2,4 տոկոս:

2,9 տոկոսով նվազել է կաթնաշոռի արտադրությունը՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազﬔլով 730,3 տոննա: Նվազել է նաև 6,2 տոկոսով պաղպաղակի արտադրությունը: Առաջին ինն ամիսներին այն կազմել է 9 մլն 9,7 լիտր: