Նոյեմբերի 26-ից հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում


12:36 , 21 նոյեմբեր, 2016

Այսօր և վաղը ամպամածությունը կպահպանվի, մարզերում հնարավոր են թույլ տեղումներ, իսկ ջերմաստիճանը կրկին կնվազի: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, այս մասին այսօրնախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությանը նշել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ից հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում: