Մերկելը հայտարարել է չորրորդ ժամկետով կանցլեր դառնալու մտադրության մասին


11:20 , 21 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել կառավարության ղեկավարի՝ 2017 թվականի ընտրություններին, նա կառաջադրվի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միության՝ կառավարող դաշինքի կողմից: Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է Reutet s-ը:

«Այսօր ես նախագահին եւ կուսակցության վարչությանն ասացի, որ պատրաստ եմ Էսսենում կայանալիք համագումարում առաջադրելու իմ թեկնածությունը կանցլեի պաշտոնի համար»,- մեջբերել է Մերկելի հայտարարությունը ՌԻԱ Նովոստին, որ նա արել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:

Այսպիսով, Մեկելը պատրաստվում է Գերմանիայի նախարարների կաբինետը գլխավորելու չորրորդ անգամ անընդմեջ, նա այս պաշտոնին է 2005 թվականից:

Բունդեստագի ընտրությունները կկայանան 2017 թվականի աշնանը: