09:40 , 21 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ուկրաինայի Խարկով քաղաքի «Լոկոմոտիվ» մարզահամալիրում ընթանալու է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային 3-րդ առաջնությունը: Ստուգատեսում 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկացնի «Տաշիր» ակումբը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ «Տաշիրն» այս պատասխանատու ստուգատեսում հանդես է գալու մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ:
Որոշվել է «Տաշիրի» վերջնական կազմը, որով ելույթ կունենա Խարկովում: Այս անգամ «Տաշիրի» կազմում ընդգրվել են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ