09:30 , 21 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Նոյեմբերի 20-ին Ստամբուլում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց է ուղղել Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուկ Օզլուին, որոնցից երկուսը՝ որպես թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, մեկը՝ որպես ոլորտային նախարարի:
Մելքումյանը նախարարին առաջարկել է մեկնաբանել նախորդ օրը արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերն առ այն, որ Հայոց Ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է: Մելքումյանն իր խոսքում միանշանակ մերժել է այդ պնդումն ու արձանագրել, որ տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, ինչը ապացուցման կարիք չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ