Աշխարհում օրական ավելի քան 3400 մարդ է զոհվում ավտովթարների հետևանքով. ՄԱԿ


06:50 , 21 նոյեմբեր, 2016

Image result for carcrashԱշխարհում ամեն օր ավելի քան 3400 մարդ է մահանում ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով, և երկրների իշխանությունները պետք է միջոցառումներ ընդունեն ճանապարհներին մահացության նվազեցման համար՝ ուշադրություն դարձնելով տուժածներին առաջին օգնության ցուցաբերմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Ճանապարհա-տրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրվա առիթով։

«Եկել է ճանապարհներին մահացության ու անթիվ վնասվածքների կանխմանն ուղղված աշխատանքի ակտիվացման ժամանակը։ Դրա համար պետք է բարձրացնել ճանապարհների ու մեքենաների որակն ու անվտանգությունը, պայքարել արագության գերազանցման և անսթափ վիճակում վարելու դեմ, ինչպես նաև խրախուսել մարդկանց կիրառելու անվտանգության գոտիները, մոտոցիկլետային սաղավարտներն ու մանկական բազկաթոռները»,-ընդգծել է կազմակերպության գլխավոր քատուղարը։

Պան Գի Մուն խոսքով՝ մահվան ելքով ՃՏՊ-ների 90 տոկոսը բաժին է ընկնում ցածր և միջին եկամտային մակարդակ ունեցող երկրներին։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ եթե այդ երկրներում արտակարգ օգնության ցուցաբերման մակարդակը հասցվի առաջատար պետություների մակարդակին, ապա ամեն տարի կարելի կլինի փրկել մոտ 500 հազար կյանք։