06:19 , 21 նոյեմբեր, 2016Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները 10 հեշտ իրականացվող կանոններ են մշակել, որոնք կօգնեն կարգավորել խոլեստերինը:
1. Փորձեք ճարպոտ միսը փոխարինել ոչ յուղալի մսով: Պատրաստելիս հեռացրեք հավի մաշկը և մսի ճարպային հատվածները:
2. Հնարավորության դեպքում սահմանափակեք կարագի օգտագործումը՝ օրական մինչև 10-15 գրամ:
3. Սնունդ օգտագործելիս խաշեք, շոգեխաշեք կամ գրիլի տեսքով: Փորձեք խուսափել տապակելուց, հատկապես մարգարինով:
4. Ավելի ճիշտ կլինի ցածր յուղայնությամբ պանիր օգտագործել:
5. Աշխատեք շաբաթական երեք անգամից ոչ պակաս ձուկ ուտել:

6. Ձգտեք նրան, որպեսզի օրական 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և մրգեր օգտագործեք:
7. Լավ կլինի սահմանափակել սուրճը, փոխարենը կանաչ թեյ օգտագործել:
8. Օրը սկսեք մեկ բաժակ գոլ ջրով, իսկ ճաշից առաջ մեկ բաժակ թարմ քամած նարնջի կամ գազարի հյութ խմեք, ինչն ակտիվացնում է անոթները և նյութափոխանակությունը:
9. Բանջարեղենով աղցան պատրաստելիս մայոնեզի փոխարեն կիտրոնի հյութ և կանաչեղեն օգտագործեք:
10. Զգույշ եղեք ալկոհոլ օգտագործելիս, օրական 30 գրամ էթիլային սպիրտը բավարար է: