Հայտնի է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հավանական փոխարինողի անունը


02:21 , 21 նոյեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Մասսաչուսեթս նահանգի նահանգապետ Միթ Ռոմնին կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղար Դոնալդ Թրամփի քարտուղարությունում: Այս մասին գրում է Life.ru-ն:

Հայտնի է դարձել, որ միլիարդատերն ու քաղաքական գործիչը «շատ բովանդակալից» զրույց են ունեցել հնարավոր համագործակցության մասին:

Այս մասին հայտնել է Թրամփի ավագ խորհրդականը՝ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբուսը: Ավելի վաղ այս հնարավորությունը չէին բացառել մի շարք լրատվամիջոցներ:

Ինչպես հայտնել է Պրիբուսը «ABC»-ին, Թրամփն ու Ռոմնին հանդիպել են նոյեմբերի 19-ին և «բովանդակալից զրույց» ունեցել: Միաժամանակ խորհրդականն ընդգծել է, որ դիտարկվում են նաև այլ թեկնածություններ:

Հարկ է նշել, որ Ռոմնին Թրամփի նախընտրական քարոզարշավի ամենավառ քննադատողներից մեկն էր: