13 կուսակցություն Հայաստանից, 3-ը` Չինաստանից, ՌԴ-ից ու Եվրոպայից. ովքեր են հրավիրված ՀՀԿ համագումարին


20:45 , 20 նոյեմբեր, 2016
Tert.am –ը գրում է.

Tert.am –ը նոյեմբերի 26 –ին կայանալիք Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական համագումարի հրավիրյալների, կուսակցության համագումարի օրակարգի մասին զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ:

- Պարոն Թադևոսյան, արտերկրից ո՞ր կուսակցություններին եք հրավիրել:

- «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն», «Միասնական Ռուսաստան»,  Չինաստանի կոմունիստական կուսակցություն:

- Ի՞նչ դեմքերի մակարդակով՝ 1՞-ին, 2-րդ:

- Մոտակա օրերին պարզ կդառնա:

- Իսկ տեղի կուսակցությունների՞ց:

-Նախատեսված է հրավիրել 13 կուսակցություն: ՀԱԿ, «Ժառանգություն»: Դեռ ճշտում ենք, մինչև երկուշաբթի պարզ կլինի:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: