20:00 , 20 նոյեմբեր, 2016
Ջոնի Դեպը և Վանեսա Պարադին նորից միասին են, հայտնում է newsyou.info-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Էմբեր Հերդից սկանդալային բաժանությունից հետո երկրպագուները հույս ունեն, որ Դեպը կվերսկսի հարաբերությունները Վանեա Պարադիի հետ: Հիշեցնենք՝ նրանք միասին են եղել 1998-2012 թթ., սակայն հարաբերությունները պաշտոնապես չեն գրանցել: Այդ ընթացքում զույգը երկու երեխա է ունեցել՝ Լիլի-Ռոուզը և Ջեքը: Բաժանությունից հետո զույգը ընկերական լավ հարաբերություններ է պահպանել, իսկ բաժանվելու ընթացքում Դեպին ամենից շատ աջակցել է հենց նրա նախկին սիրելին: Դատարանում նա նույնիսկ հանդես է եկել ի պաշտպանություն նրա, երբ Հերդը դերասանին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ, Պարադին պնդել է, որ նա բարի և մեղմ մարդ է ու երբեք ոչ ոքի վրա ձեռք չի բարձրացրել:
Հիմա արևմտյան տաբլոիդները գրում են, որ Վանեսա Պարադին և Ջոնի Դեպը նորից հանդիպում են: Նրանց նկատել են Լոս Անջելեսի բարերից մեկում, զույգը շատ երջանիկ տեսք է ունեցել, նրանք սիրաբանել են իրար հետ և այնքան տարված են եղել զրույցով, որ շրջապատում ոչ ոքի չեն նկատել: Շշուկներ են շրջանառվում, որ Պարադին հարազատներին հայտնել է, որ ուզում է փորձել նորից հարաբերություներ սկսել Դեպի հետ:
Սակայն Պարադին և Դեպը ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չեն արել այդ հարցով և որքանով են այս տեղեկությունները արժանահավատ՝ առայժմ հայտնի չէ: