Էրդողանը հայտարարել է Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին


18:30 , 20 նոյեմբեր, 2016

thumbs_b_c_1ef6c48c0108007502794826c538ed0fԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է դեկտեմբերին ԱՄՆ այցի ընթացքում այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հայտնում է Sabah թերթը:

«Ես հնարավորություն ունեմ ներկա լինելու ԱՄՆ-ի մուսուլմանների ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերին Չիկագոյում»,- թուրք լրագրողներին ասել է Էրդողանը ինքնաթիռում Ուզբեկստան այցից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին: Նրա խոսքով՝ ինքն ու Թրամփը կարող են հանդիպել, եթե այդ այցը կայանա և նրա հետ հանդիպում հաջողվի կազմակերպել: