16:15 , 20 նոյեմբեր, 2016
Նիդերլանդներում ձերբակալվել է ոստիկանական բռնության և կառավարության կողմից ճնշման դեմ Հաագայում բողոքի ակցիա կազմակերպած ավելի քան 160 ցուցարար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Շաբաթ օրը մոտ 200 մարդ դուրս է եկել քաղաքի կենտրոնական փողոցներ Fight Repression խմբի ցույցի շրջանակներում:
Քաղաքի իշխանություններն ավելի վաղ թույլատրել են ցույցի անկացումը՝ պայմանով, որ մասնակիցների դեմքերը բաց լինեն: Ոստիկանության կոմյունիկեում ասվում է, որ ցույցի սկզբում շատ մասնակիցներ դեմքերը փակել են թաշկինակներով, արևային ակնոցներ ու գլխարկներ են կրել: Դեմքերը բացելուց մասնակիցների հրաժարվելուց հետո որոշում է ընդունվել դադարեցնել ակցիան:
«166 ցուցարարներ որոշել են մնալ Kerkplein հրապարակում, որտեղ նրանց ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները հասարակական ցույցերի մասին օրենքի խախտման համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ավելի ուշ նրանց տարել են ոստիկանության բաժին՝ հարցաքննության համար:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են հրավառ նյութեր, ներկով տարաներ, մահակներ և մեկ մուրճ:


