16:00 , 20 նոյեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Արևելյան Հալեպում, որը գտնվում է սիրիացի ընդդիմության և ջիհադիստների վերահսկողության ներքո, վերջին շաբաթների ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրել են բոլոր խոշոր հիվանդանոցները:
Այս մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի օգնության բժշկական կազմակերպությունների միությանը (UOSSM):
Այդ կազմակերպության տվյալներով՝ ավերվել են Ումար իբն Աբդուլ-Ազիզի հիվանդանոցն ու քաղաքում միակ մանկական կլինիկան:
Նախօրեին ԱՀԿ-ն հայտարարել է, որ Հալեպի արևելյան մասում փակ են գրեթե բոլոր հիվանդանոցները: