12:15 , 20 նոյեմբեր, 2016
Armtimes.com-ը գրում է.
Ռուսական «Գազպրոմն» ուկրաինական կողմին որպես փոխհատուցում ստիպված կլինի վճարել «տասնյակ միլիարդավոր դոլարներ» եւ յուրաքանչյուր տարի գազի տարանցման համար եւս 4 մլրդ դոլար ավել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության կոմերցիոն տնօրեն Յուրի Վիտրենկոն նոյեմբերի 21-ին արբիտրաժային դատարանում նախատեսած ՌԴ-Ուկրաինա տարանցման գործարքի հետ կապված լսումներից առաջ:
Նրա կարծիքով, «Գազպրոմն» Ուկրաինային պետք է վաճառի գազ շատ ավելի ցածր գնով եւ չխանգարի երկրին ինտեգրվել եվրոպական շուկային: Որպես փաստարկ նա նշում է, որ տարանցման սակագինը, ինչպես եւ նշված է «Գազպրոմի» հետ գործարքում, պետք է հավասարեցվի եվրոպական գներին, իսկ ռուսական կողմը չի ցանկացել դա իրականացնել կամավոր, հայտնում է lenta.ru կայքը:
Այս տարվա օգոստոսին Ուկրինայի հակամենաշնորհային կոմիտեի ղեկավար Յուրի Տերենտեւը հայտնեց «Գազպրոմ» ընկերության դեմ 3 մլրդ դոլարի հայցի պատրաստաման մասին: Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն դեռ անցայլ տարի էր սկսել ռուսական գազային գիգանտի դեմ հետաքննությունը: 2016 թ.-ին գերատեսչությունը շուկայում գերակա դիրքի չարաշահման համար ընկերությանը տուգանել էր 86 մլրդ գրիվնյայի չափով (ավեելի քան 3 մլրդ դոլար):
Կառույցի կարծիքով «Գազպրոմի» մենաշնորհային դիրքերը հանգեցրել է «Նաֆտոգազ» ընկերության շահերի ոտնահարման: Բացի այդ ներկայում «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նաֆտոգազի» փոխադարձ պահանջները քննվում են Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում: