Ֆիլիպինների նախագահը գովաբանել է Պուտինի առաջնորդական որակները


00:40 , 20 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Պերուում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իր հիացմունքն է հայտնել վերջինիս առաջնորդական որակների առթիվ և հավելել, որ Պուտինը մեծ տերություն է ներկայացնում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Դուտերտեն նաև նշել է, որ «արևմտյան երկրներն այսօր փորձում են հարձակվել փոքր երկրների վրա և վախեցնել նրանց»: Որպես օրինակ ֆիլիպինցի առաջնորդը բերել է ԱՄՆ-ի ագրեսիան, որը հակամարտություններ է ծնում տարբեր երկրներում` Վիետնամում, Կորեայում, Իրաքում, Աֆղանստանում:

Պուտինն, իր հերթին, շնորհավորել էիր ֆիլիպինցի գործընկերոջը նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որոնք կայացել էին մայիսի 9-ին: Պուտինը հիշեցրել է, որ այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ