Մարկ Էնթոնին բաժանվում է կնոջից Ջենիֆեր Լոպեսի հետ համբույրի պատճառով (Տեսանյութ)


22:49 , 19 նոյեմբեր, 2016

Բեմում իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի հետ Մարկ Էնթոնիի համբույրից հետո հաղորդվում է, որ երաժիշտը բաժանվում է վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայից: Այս մասին հայտնում է sundaynews.info-ն:

Թեև պաշտոնապես բաժանության պատճառը չի հաղորդվում, հայտնի է, որ բաժանության նախաձեռնողը մոդելն է եղել՝ խանդի պատճառով:

Հաղորդվում է, որ Էնթոնին վերջերս ողջ ժամանակն անց է կացրել Լոպեսի ընկերակցությամբ, որը, ի դեպ, վերջերս բաժանվել է սիրելիից՝ Կասպեր Սմարթից:

Հիշեցնենք՝ Մարկ Էնթոնին և Ջենիֆեր Լոպեսը բաժանվել են 2011 թ. մոտ 7 տարվա ամուսնությունից հետո:

Մեկ տարի անց երաժիշտը սիրավեպ է սկսել Շենոն դե Լիմայի հետ, իսկ 2014 թ. սիրահարներն ամուսնացել են: