23:15 , 19 նոյեմբեր, 2016Ռուսական Առաջին ալիքի հայտնի «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուի ժամանակ ռուս զույգը՝ Եկատերինա Վառնավան և Մաքսիմ Մարինինը, ելույթ են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով: Նրանց համարն ուղեկցվում էր աշխարհաhռչակ ռոք երաժշտ Սերժ Թանկյանի ու վոկալիստ Լարիսա Ռայանի «Արի իմ սոխակ» երգով: Նշենք, որ Ռաֆայել Պատկանյանի բառերով գրված այս երգը ներշնչել է շատ հայ երգիչների` Հայրիկ Մուրադյանին, Ռուբեն Հախվերդյանին, Լիլիթ Պիպոյանին, Արթուր Մեսչյանին ու Սերժ Թանկյանին: