21:46 , 19 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակը և փոխգործակցության անցած ուղին հիմնված է վստահության մթնոլորտի ու դժվար իրավիճակներում փոխօգնության երաշխիքների վրա,- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Նա նշել է, որ բարեկամական հարաբերությունների համար ամուր հիմք է ռազմական, քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտում վստահելի համագործակցության առկայությունը և չկա գեթ մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ չարձանագրել կայուն զարգացում և առաջընթացի միտումներ:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշել է, որ ընտրված հարցերը հանդիսանում են երկու երկրների հետագա զարգացման և համագործակցության խորացման անկյունաքարեր: Փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Եվրասիական միությունը աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է, սակայն, Վաչե Գաբրիելյանի խոսքով, այն այնուամենայնիվ ունի չիրացված հսկայական ներուժ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ