Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Իրաքի ղեկավարների հետ


21:39 , 19 նոյեմբեր, 2016

Eugene_Trump_VisitAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Իրաքի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Թրամփի շտաբը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թրամփը շփվել է Եվրախոհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ:

Բանակցությունների մանրամասներ Թրամփի շտաբը չի ներկայացնում: