19:00 , 19 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Մայամի–Դոհա չվերթն իրականացնող Qatar Airways–ի Boeing 777 օդանավը վթարային վայրէջք է կատարել Ցյուրիխի օդանավակայանում, հայտում է ТАСС-ը` հղում անելով Blik–ին։
Պարբերականի տեղեկություններով՝ վթարային վայրէջքի պատճառը օդաչուի խցիկում ծուխն է եղել։ Օդանավը կես ժամ պտտվել է Շվեյցարիայի երկնքում վառելիքը սպառելու համար։
Տեղական ժամանակով ժամը 11։00–ին այն վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, որտեղ սպասում էին մի քանի հրշեջ հաշվարկ։