18:39 , 19 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 17 նոր կարդինալ է նշանակել: Նրանցից 13-ը 80 տարեկան դեռ չկան, ինչը նշանակում է, որ կարող են մասնակցել հաջորդ Պապի ընտրություններին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նոր կարդինալները ներկայացնում են 5 աշխարհամաս և 11 երկիր: Մեծամասնությունը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի զարգացող երկրներից են: Պապը նաև կարդինալ է նշանակել 3 եպիսկոպոսի ԱՄՆ-ից, որոնք կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների կողմնակից են համարվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ