ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18:32 , 19 նոյեմբեր, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ըստ ԱԻՆ կայքի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: