18:10 , 19 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը Շիրվանի պղնձի հանքավայրում փլուզումից հետո ձերբակալել է 6 մարդու, այդ թվում՝ կառավարչին:
Փլուզման հետևանքով զոհվել է 5 հանքափոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում անելով տեղական լրատվամիջոցները։
Փրկարար ծառայությունները շարունակում են փնտրել ևս 11 հանքափորի։ Հաղորդվում է, որ հանքավայրի սեփականատերը մասնավոր ընկերություն էր: